կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մարությանի կառավարումից հետո շատ սխալներ են մնացել. Ավինյան

Մարությանի կառավարումից հետո շատ սխալներ են մնացել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամների հետ Կապանում ներկուսակցական քարոզարշավի է մասնակցում այսօր, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հանրության շրջանում ձևավորված տեսակետին այն, որ ՔՊ–ն ներկուսակցական քարոզարշավ անվան տակ ժամանակից շուտ մեկնարկել է նախընտրական քարոզարշվավը։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանություն պետք է շարունակաբար շփվի իր ժողովրդի հետ, մենք դա անում ենք ոչ միայն այս շրջանում, մենք դա անում ենք միշտ։ Օրինակ, ես միշտ վարչական շրջաններով եմ պտտվում, վարչապետն էլ, վստահաբար, իր բոլոր հնարավոր այցերը այնպես է կազմակերպում, որ շփվի մարդկանց հետ։ Դրանով առաջին հերթին մենք ստանում ենք հետադարձ կարծիք մարդկանցից, թե ինչն ենք ճիշտ անում, ինչն ենք սխալ անում, և կարծում եմ դա յուրաքանչյուր իշխանության պարտավորություն է անկախ ժամանակահատվածից»,–նշել է Ավինյանը։

Հարցին՝ հետևու՞մ է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ հրապարակած տեսանյութերին, Ավինյանը բացասական պատասխան է տվել։

«Անկեղծ ասած, քաղաքական առումով որևէ վերաբերմունք չունեմ Հայկ Մարությանի նկատմամբ։ Երևանի մեծագույն սխալներից է եղել, Մարությանի կառավարումից հետո շատ սխալներ են մնացել։ Բայց կարելի է ասել, այն տեմպը, որով հիմա շարժվում է Երևանը, խնդիրները լուծվում են, էականորեն առաջանցիկ տեմպերով ենք գնում։ Դեռ շատ հարցեր ու խնդիրներ ունենք, բայց մեր ընտրած ճանապարհը բերելու է շատ ավելի լավ և հարմար քաղաքի»,–հավելել է Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: