երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մարուքյանը նշել է, թե ինչքանով է հիմնավոր իրենց պահանջը՝ մանդատի վերաբերյալ

Մարուքյանը նշել է, թե ինչքանով է հիմնավոր իրենց պահանջը՝ մանդատի վերաբերյալ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ:

Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստանը օրենքի շրջանակներում պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։

Ներկայացնում եմ մի հաշվարկ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքանով է հիմնավոր մեր պահանջը՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատ պահանջելու առումով։

Ըստ ՏԸՀ-ի՝ ստացված քվեները և բաշխված մանդատները ունեն հետևյալ տեսքը.

• «Մամիկոն Ասլանյան» դաշինք 12814 քվե – 15 մանդատ / 1 մանդատը = 854 քվե

• «Քաղաքացիական պայմանագիր» 8294 քվե – 9 մանդատ / 1 մանդատը = 922 քվե

• ՀԱՍԿ 4810 քվե – 5 մանդատ / 1 մանդատը = 962 քվե

• Հայրենիք 1484 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 742 քվե

• «Ապրելու երկիր» 1420 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 720 քվե

• «Լուսավոր Հայաստան» 1314 քվե – 0 մանդատ

Այսպիսով, ստացվում է, որ այս ուժերին տրամադրված յուրաքանչյուր մանդատի համար անհրաժեշտ է եղել մինչև 1000 քվե, իսկ Լուսավոր Հայաստանի 1314 քվեի դիմաց չի ստացվել որևէ մանդատ։

Թե օրենքի տեսանկյունից, և թե այս 1314 վանաձորցու տեսանկյունից, Լուսավոր Հայաստանի պահանջը լիովին հիմնավորված է»:

  • Կիսվել: