հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարուքյանը Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հարցով դիմել է Պապիկյանին

Մարուքյանը Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հարցով դիմել է Պապիկյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հարցով գրությամբ դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով՝

 

Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։

Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար:

Հուսով եմ՝ դրական պատասխան կստատանք»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: