չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարուքյանը չի բացառում, որ ինչ-որ պահի կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին

Մարուքյանը չի բացառում, որ ինչ-որ պահի կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ ինչ-որ իրավիճակում կքվեարկի 16 կուսակցությունների վարչապետի թեկնածում Վազգեն Մանուկյանի օգտին։

Ըստ Մաուքյանի՝ ցանկացած ուժ, որը իշխանություն կլինի, պետք է երաշխավորի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը:  Նա հավաստիացրեց, որ Վազգեն Մանուկյանի հետ քննարկման ժամանակ սա առանցքային հարց է եղել։ 

«Եթե հարց է առաջանում՝ ո՞վ կարող է արդար կազմակերպել, ու՞մ եք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե ինչ-որ մեկին չենք վստահում, այլ առաջինը մեզ ենք վստահում»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: