Մարուքյանն ու Փարամազյանը քննարկել են Քաջարանի առջև ծառացած անվտանգային խնդիրները
Հանդիպեցինք Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, քննարկեցինք պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ա ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, և մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։
Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը՛՛,-նշել է նա։


