ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտի 19-ին կայանալու է Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը․ Նաղդալյան

Մարտի 19-ին կայանալու է Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը․ Նաղդալյան

Այս պահին տեղի է ունենում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի մամուլի ասուլիսը:

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ մարտի 19–ին կայանալու է Շարմ էլ Շեյխ–Երևան վերջին չվերթը, հաջորդի մասին տեղեկություններ չկան։

«Հորդորում ենք մեր քաղաքացիներին օգտվել այս չվերթից»,- նշեց Նաղդալյանը։

ԱԳՆ մամուլի խոսնակը ներկայացրեց, որ նախարարությունը կոչ է անում արտերկրում գտնվող քաղաքացիներին, որոնք խիստ անհրաժեշտությունից ելնելով պետք է արտասահման մեկնեն, մշտական կապ պահպանել արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծին, որոնք գործում են 24-ժամյա ռեժիմով:

«Այն երկրներում, որտեղ մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կոչ ենք անում կապ հաստատել արտաքին գործերի նախարարության թեժ գծի միջոցով, որը հասանելի է նաև Viber և Whats app հավելվածների միջոցով՝ 055-620-111 հեռախոսահամարով»,- ասաց Նաղդալյանը:

  • Կիսվել: