ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա․ ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը

Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա․ ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է ինչպես առկա նյութերը, այնպես էլ արխիվը, այս պահին Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին վերաբերող կորած և վերականգնված նյութերից: 

«Թվայնացման գործընթացը մեզ մոտ բավականին տևական ժամանակ՝ մի քանի տարի է, ինչ իրականացվում է: Մենք թվայնացնում ենք նաև մեր արխիվները: Թվայնացման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտի 1-ին վերաբերող գործերի հետ կապված, փաստաթղթերի վերականգման խնդիր մենք այս պահի դրությամբ այդտեղ չենք տեսնում»,- ասաց Մարտիրոսյանը:

 

  • Կիսվել: