չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարտի 1-ի դատավորությունը կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ, սա քաղաքական պրոցես է․ Լևոն Քոչարյան

Մարտի 1-ի դատավորությունը կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ, սա քաղաքական պրոցես է․ Լևոն Քոչարյան

Հույս ունեմ, որ մի օր կբացահայտվի այս ամենը, քանի որ այն դատավորությունը, որի ականատեսն ենք լինում, բազմիցս ասվել է, որ կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ, սա քաղաքական պրոցես է, որը կոնկրետ քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում՝ ամեն գնով կալանքի տակ պահելու հորսԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` ցավակցելով զոհերի հարազատներին:

«Անկախ նրանից, թե այն ժամանակ մարդիկ բարիկադի որ կողմում էին, իհարկե շատ ցավալի են այդ դեպքերը, շատ ցավալի է զոհեր ունենալու հանգամանքը, և ես չեմ չափազանցնում, բայց ամենամեծ տուժածներից, զոհերի հարազատներից հետո, մեր ընտանիքն է, քանի որ այդ ամենը անարդարացիորեն առաջին օրից նպատակաուղղված փորձեցին կապել մեզ հետ, տարիներ շարունակ այդ գիծը տարան»,- ասաց նա:

Լևոն Քոչարյանը նշեց, որ երբևէ զոհերի հարազատների հետ չի խոսել, սակայն խնդիր չունի հանդիպելու առումով:

«Ես, իմ ընտանիքը, հայրս, ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ և ինձ հետաքրքիր է, թե իրենք փորձե՞լ են այսօրվա վարչապետին հարցեր ուղղել, թե ինչու էր այն ժամանակ մարդկանց կոչ անում զոհվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին մահակները, վահանները, ինչո՞ւ էր ասում, որ պետք է ազատվել ղարաբաղցի տականքներից: Լավ վերջիվերջո ինչո՞ւ թողեց փախավ այդ օրը, բարոյական առումով այդ հարցի պատասխանը ստացե՞լ են: Միգուցե, հասկանում եմ, որ մեծ մասը, եթե ցույցերին մասնակցել է, ապա այն ժամանակ իշխանություններին ընդդիմադիր է եղել, բայց արդյո՞ք չեն տեսնում ուղիղ կապ զոհեր լինելու հանգամանքի և այդ ժամանակ ցույցերի ղեկավարների գործողությունների մեջ»,- ասաց նա:

Անդրադառնալով հանրաքվեին, նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ոչ մի կապ չունեն «Ոչ»-ի ճակատի հետ և այնտեղ կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններն են եղել:

  • Կիսվել: