ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարիա Զախարովան` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Մարիա Զախարովան` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Փակված է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Թեման փակված ենք համարում։ ռուսական կողմի համար կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում»,- նշել է Զախարովան։
 
Ավելի վաղ, ԱԺ նախագահը հանդիպել էր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ իր խոսքում հիշատակելով «Լավրովի պլանի» մասին։
 
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել էին Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին հնչեցված արտահայտություններին՝ հայտարարելով, որ «դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ: Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը»:
 

ՌԴ ԱԳՆ-իցւ հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնումից», քանի որ խոսքը Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին էր։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչեւ 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետեւյալը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ - ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտացոլող եւ իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում», - հավելել են ԱԳՆ-ում:

 
 

  • Կիսվել: