հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: Դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը:

Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:

  • Կիսվել: