ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն են եղել, ժողովրդավարությանը տրակտատներ է ձոնում. Արման Բաբաջանյան

Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն են եղել, ժողովրդավարությանը տրակտատներ է ձոնում. Արման Բաբաջանյան

Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն ազգային անվտանգության կարևորություն. ԱԺ իր ելույթում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով՝ իր կարծիքով՝ պետության ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս փոփոխությունները խիստ կարևոր են:

«ԲԴԽ-ին վերապահել այս դատավորների ընտրությունը՝ խնդրահարույց է: Սա՝ հայտնի պատճառներով. մենք այդ խորհրդից առնվազն ակնկալում էինք կոնկրետ դիրքորոշում նոյեմբերի 15-ին այդ խորհրդի նախագահի կողմից հնչեցված մարտակոչի վերաբերյալ: Այդ խորհուրդը ծպտուն չի հանել: Ուստի կարելի է ենթադրել՝ ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը:  Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով, մարդը, ում իշխանության օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացուն, իշխանությանը և սպառնում է մասնակցել այդ ընտրություններին և «կռել» այդ ընտրություններին:

2008-ին փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը Երևանի կենտրոն բերել, մարդկանց սպանել, խաղաղ ցուցարարներին սպանել, դրանից հետո թույլ տալ, որ մարդը հոխորտա ու խոսի բանակի նկատմամբ հանցագործությունների մասին: Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարկություններն են տեղի ունեցել, էսօր ժողովրդավարությանը տրակտատներ է ձոնում:

Կարծում եմ՝ դատական համակարգը հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Մաքուր ջուրը խառնելով ցեխաջրի հետ՝ հնարավոր չէ վերջում մաքուր ջուր ստանալ: Եթե մինչև արտահերթ ընտրությունները չկարողանանք դատական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել, ուրեմն այդ ընտրությունները նույնպես տապալված են»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

  • Կիսվել: