երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մարդկանց երբեմն թվում է, որ եթե ՔՊ անդամ են, ինդուլգենցիա ունեն. Փաշինյան

Մարդկանց երբեմն թվում է, որ եթե ՔՊ անդամ են, ինդուլգենցիա ունեն. Փաշինյան

Երբ խոսվում է ընտրովի արդարադատության մասին, ձեր ասած օրինակը ցույց է տալիս, որ ՀՀ-ում արդարադատությունն աշխատում է և՛ կառավարող կուսակցության ներկայացուցիչների, և՛ այլ անձանց հանդեպ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Էջմիածնի նախկին քաղաքապետը շարունակո՞ւմ է մնալ Փաշինյանի թիմակիցը, որովհետև նա իր դեմ հարուցված քրեական գործն ու մեղադրանքը համարում է շոու:

«Լինում է, որ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները կամ մեզ հետ աֆիլացվող մարդիկ անում են հայտարարություններ, և դրանք դառնում են քննարկման ու շահարկման առարկա:

Որ առիթ լինում է, ասում եմ՝ իսկ ինչո՞ւ, հարգելի՛ գործընկերներ, դուք այդ վրդովված հայտարարությունները չեք անում, որ ձեր շրջապատի այսինչ մարդը վերջերս դատապարտվել է այնինչ հոդվածով, այսինչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այնինչ հոդվածով:

Մարդկանց երբեմն թվում է, որ եթե ՔՊ անդամ են, ինդուլգենցիա ունեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2018 թվականից հետո թիմակիցների մի մասն ընդդիմադիր է դարձել:

«Հոդվածը չգիտեմ ինչ է, բայց բովանդակությունը՝ կաշառք՝ ինչ-որ ապրանք ներմուծել-արտահանելու: Բա ձեր երազած կառավարող ուժը դա՞ է: Որ ՔՊ-ից է, ուրեմն պետք է...

Հիմա էլ ամբիոններից դոշ են ծեծում: Ինչո՞ւ են դոշ ծեծում. որովհետև դատվում են: Ոչ թե դատվում են, որովհետև ընդդիմադիր դարձան, այլ ընդդիմադիր դարձան, որովհետև դատվում են: Երբ սկսեցին դատվել, այն ժամանակ ընդդիմադիր չէին, երդվում էին որոշ անուններով՝ հույս ունենալով, որ երդվելն ինդուլգենցիա է, իրենք կարող են կաշառք վերցնել, կարող են ոչխարի արտահանում անել-ներմուծել...

  • Կիսվել: