կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը. Ռոտենբերգ

Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը. Ռոտենբերգ

«Ուժը Հայրենյաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նատալյա Ռոտենբերգը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՏԻՄ ընտրության հետընտրական արդյունքներին:

«Ընտրությունները վերջացան, կյանքի նոր փուլ սկսվեց։ Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը: Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։

Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ կայացրիք ձեր որոշումը, Աստված վկա։
Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ նստեք և համբերատար տարեք։

Խավարը կրկին հաղթեց լույսին»,- գրել է նա։

 

  • Կիսվել: