կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
«Սիբիրի ուժը» գազատարով Չինաստան է մատակարարվել ռուսական գազի առաջին խմբաքանակը

«Սիբիրի ուժը» գազատարով Չինաստան է մատակարարվել ռուսական գազի առաջին խմբաքանակը

«Սիբիրի ուժը» գազատարով Չինաստան է մատակարարվել ռուսական գազի առաջին 100 միլիարդ մ³ խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է է ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Սիբիրի ուժը» գազատարով Չինաստան է մատակարարվել առաջին 100 միլիարդ մ³ ռուսական գազը, որը նախատեսված է արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն գազային պայմանագրով։ Սա միայն սկիզբն է մեծ ճանապարհորդության. պայմանագիրը գործում է մինչև 2049 թվականի կեսերը: Իսկ 2027 թվականին կսկսվեն Չինաստան ռուսական գազի մատակարարումները երկրորդ խողովակաշարային՝ «հեռավորարևելյան»  երթուղով»։ 

  • Կիսվել: