երկուշաբթի, նոյեմբեր 11
11 / 11 / 2024
Մարդիկ ավելի քիչ մուտքեր են անում կարմիր գծերի մասով, թեեւ իրենց թվում է, թե ահռելի ավելացրել ենք վճարները. Ավինյան

Մարդիկ ավելի քիչ մուտքեր են անում կարմիր գծերի մասով, թեեւ իրենց թվում է, թե ահռելի ավելացրել ենք վճարները. Ավինյան

Ես արդեն երկրորդ դեպքն է, որ դիմում եմ քաղաքապետարանին, որով խնդրում և պահանջում եմ ներկայացնել այն որոշումների ֆինանսական հիմնավորումները, որոնք ֆինանսական կոմպոնենտ են պարունակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ դիմելով Տիգրան Ավինյանին, ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա  նշեց, որ իր գրություններում հղում է անում պահանջվող տեղեկատվության տրամադրման անհրաժեշտության իրավական կարգավորումներին, որոնք հաստատում են ակնկալվող արդյունքներին և ծրագրի հիմնավորվածության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջը։

«Քաղաքապետարանից պատասխանը գալիս է, որ համաձայն իմ հիշատակած օրենքի՝ ֆինանսական վերլուծության պարտականությամբ պարտադիր պահանջ չկա, իսկ բովանդակային, կառուցվածքայինը համապատասխանում է չափանիշներին»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և հարցրեց. «Խնդրում եմ ձեր դիրքորոշումը, եթե չեք ներկայացնում ֆինանսական վերլուծություն, որպես ավագանի, ժողովրդի հետ խոսելիս ինչպես եք պատկերացնում։ Գուցե ձեր ասած հասարակական տրանսպորտի համար տրամադրվող 7 մլրդ դրամը շատ ուռճացված է, կամ հակառակը։ Երևանցին, որը նաև ձեզ է ընտրել, պետք է իմանա, թե այդ պնդումները հիմնավոր են, թե ոչ։ Կցանկանայի իմանալ Ձեր հստակ դիրքորուշումը, ինչո՞ւ քաղաքապետարանից չեն պատասխանում և չեն ներկայացնում հարցի հիմնավորվածությունը»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ բոլոր հարցերը, որոնք ունենում են ֆինանասկան հետևանք, արտացոլված են լինում բյուջեում, որևէ մի տողում այդ հաշվարկը կա։

«Այդ ամենը պետք է կազմակերպական մասով գրագետ հասկանալ, թե ինչու ենք Ձեզ այդպես պատասխանում և այն շտկենք, որովհետև ես վստահ եմ, վստահը որն է, չի կարող, որ բյուջեում չարտացոլվի մեր կայացրած եկամուտների մասին»։

Անդրադառնալով կարմիր գծերի մասով մուտքերի չափերի վերաբերյալ Մեսրոպ Մանուկյանի հարցին՝ Երևանի քաղաքապետն ասաց. «Նույն կարմիր գծերի մասով, ինչպես եւ ակնկալվում էր, մուտքերը, որպես այդպիսին, շատ մեծ չեն: Այսինքն մարդիկ ավելի քիչ են մուտք անում, չնայած իրենց թվում է, թե ահռելի մեծ թվով ավելացրել ենք վճարի չափը»։

  • Կիսվել: