ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մարդիկ 8 տարի է իշխանության են, բայց էլի «նախկիններն» են մեղավոր․ ընդդիմադիր պատգամավոր

Մարդիկ 8 տարի է իշխանության են, բայց էլի «նախկիններն» են մեղավոր․ ընդդիմադիր պատգամավոր

Մարդիկ 8 տարի է իշխանության են, բայց էլի «նախկիններն» են մեղավոր։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մարդիկ 8 տարի է իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր։ Այդ ընթացքում չեն բաշարել մի պայմանագիր մի հատ պայմանագիր վերափոխել, բա ՀԷՑ-ինը ո՞նց եք փոխում», - ասել է Խաչատրյանը։

Նա նկատել է, որ երբ գործող իշխանության ներկայացուցիչներին հարց են տալիս, թե որքան են կազմում ջրի կորուստները, վերջիններս պատասխանում են, որ ավելացրել են ջրամատակարարումը՝ այդպիսով չպատասխանելով բուն հարցին։ «Մի պարզ բան ասեմ, ինչպե՞ս եք չափում կորուստները երրորդային ցանցում: Այս պայմաններում դուք որոշել եք 45 միլիոն ծախսել: Աստված գիտի, թե այս ամբողջ գումարը ինչի վրա եք ծախսում, բայց դա, անշուշտ, ջրամբարներ և ջրանցքներ կառուցելու վրա չէ», - հավելել է Խաչատրյանը։

  • Կիսվել: