ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մաքսային ծառայության կայացմանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանում

Մաքսային ծառայության կայացմանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանում

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մաքսային ծառայության կայացման փուլերին։ 
 
Ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակը:
 
«Այսօր մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի մասնակիցը կարող ես լինել նաև դու։ Մետրոյի «Երիտասարդական» կայարանում այժմ կարող եք ծանոթանալ մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին»,- ասված է ՊԵԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

  • Կիսվել: