ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին. Վահե Հակոբյան. 168.am

Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին. Վահե Հակոբյան. 168.am

Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում: 168. am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ պատասխանլով հարցին՝ Մանվել Փարամազյանը հանդիսանո՞ւմ է «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ և ինչպե՞ս կմեկնաբանի Փարամազյանի կողմից Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին վարդերով դիմավրելու հանգամանքը:

«Մանվել Փարամազյանի`«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ»,- ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում այսօր այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը, ով ամիսներ շարունակ գտնվում էր կալանքի տակ:

  • Կիսվել: