չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանն անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում. Գագիկ Ջհանգիրյանի կարծիքը չի փոխվել

Մանվել Գրիգորյանն անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում. Գագիկ Ջհանգիրյանի կարծիքը չի փոխվել

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց իր խոսքերը գեներալ Մանվել Գրիգորյանի գործի մասին:

«Դուք ասել եք՝ «Մանվել Գրիգորյանի փուչիկը հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել»», - հիշեցրեց Խամոյանը՝ նշելով, որ այդ գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ Ջհանգիրյանին չի՞ մտահոգում դատավորի վարքագիծը ու շարունակո՞ւմ է նույն կարծիքին մնալ Մանվել Գրիգորյանի գործի մասին:

«Այո, ես Մանվել Գրիգորյանի անձի հետ կապված մնում եմ նույն կարծիքին՝ ինքն անուրանալի ներդրում է ունեցել մեր առաջին ազատամարտի, Արցախի ազատագրման խնդրում, կարող եմ ավելի դետալներ ասել, բայց թեման էդ չի: Ես կարոծում եմ, որ, այո, այն ժամանակ մի քիչ ծուռ է գնացել այդ պրոցեսը», - ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Անդրադառնալով դատավորի վարքագծին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ասաց. «Մնացական Մարտիրոսյանը կլինի, թե Մարտիրոս Մնացականյանը, ԲԴԽ-ն ոչինչ չի կարող ձեռնարկել, քանի դեռ կարգապահական վարույթ հարուցող մարմիններ ունենք»:

Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ ո՞վ Մանվել Գրիգորյանին տարավ մահվան:

«Ավելին ոչինչ չեմ ասելու ու չեմ կարող ասել հասկանալի պատճառներով», - նշեց Ջհանգիրյանը:

  • Կիսվել: