շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանին պատկանող որևէ գույք պետությանը չի նվիրվել

Մանվել Գրիգորյանին պատկանող որևէ գույք պետությանը չի նվիրվել

«ԵԿՄ» նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող որևէ գույք պետությանը չի նվիրվել: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք` 2018թ–ին Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, որում 25 առանձին սեփականության վկայականով գույք կա։

«Պաշտպանական կողմը հայտարարություններ է արել, բայց դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ Դատախազությունը ներկայացրել է, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը նվեր ընդունի այդ գույքը»,- նշեց Բաբայանը:

 

  • Կիսվել: