երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մանրամասներ Փաշինյանի մասնակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից (լուսանկարներ, տեսանյութ)

Մանրամասներ Փաշինյանի մասնակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մինչ այդ ԱՊՀ պետությունների ղեկավարներն այցելել են «Պավլովսկ» պետական գեղարվեստա-ճարտարապետական պարկ-թանգարան արգելոց, Եկատերինյան պալատ, Պետերգոֆի պալատների և այգիների համալիր` շրջայցի ընթացքում ծանոթացել պատմական նշանակության ցուցանմուշներին:

  • Կիսվել: