հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մանրամասներ երեք ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցություններից. հաջորդ հանդիպման օրը հայտնի չէ

Մանրամասներ երեք ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցություններից. հաջորդ հանդիպման օրը հայտնի չէ

Ավարտվել է Ստամբուլում մեկնարկած՝ ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական հանդիպումը: Այն տևել է երեք ժամ, թեև նախապես հայտարարվել էր, որ բանակցությունները երկու օր են տևելու։ Հաջորդ հանդիպման օրը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը՝ երկրի չեզոք կարգավիճակի դեպքում։ 

Տեղեկացրել էինք նաև, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն ամփոփել է  Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները՝ նշելով, որ Դոնեցկի և Լուգանսկի ապագան կքննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակներում: 

Պոդոլյակը խոսել է նաևՂրիմի վերաբերյալ՝ նշելով, որ Ուկրաինան երաշխիքներ է տալու, որ 15 տարի չի փորձի Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով, այդ ընթացքում բանակցություններ կանցկացվեն թերակղզու կարգավիճակի հարցով։ Դոնեցկի և Լուգանսկի հարցը առաջարկվում է լուծել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների միջոցով։

 

  • Կիսվել: