ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մանրամասներ ԱԱԾ-ում քննվող պետական դավաճանության գործից․ «Ժողովուրդ»

Մանրամասներ ԱԱԾ-ում քննվող պետական դավաճանության գործից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ում քննվող քրեական գործից, որի շրջանակներում բացահայտվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բարձրաստիճան զինվորականը Վրաստանում պարբերաբար հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա եւ կալանավորվել է:

Հետաքրքիր է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ թվեր նշված չէին, եւ, ըստ էության, պարզ չէր, թե այս դեպքը երբ է բացահայտվել, զինվորականը երբ է ինֆորմացիան փոխանցել, ինչը բավականին կասկածներ է առաջացնում: Եվ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ այս դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, ավելին՝ զինվորականը նախկին թոշակառու է եւ ԱԱԾ-ում իր ցուցմունքում էլ ասել է, որ իր կողմից հայտնած տեղեկությունով այնպիսի վիճակ է ստեղծել, որ կարողանային գնալ Վրաստան, հանդիպել Ադրբեջանի հյուպատոսի հետ եւ նրան որեւէ վնաս պատճառել: Եվ այսօր տարակուսելի է, թե ինչու է ԱԱԾ-ն 2011 թ. դեպքի մասին հիմա հայտնում, երբ այդ անձն արդեն երկու տարուց ավելի է՝ կալանավորված է։ Պարզվում է՝ ԱԱԾ-ի այս նոր ոճը որդեգրել է կառույցի ներկայիս ղեկավարի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ փորձելով ցույց տալ, թե իր նշանակվելուց հետո խոշոր լրտեսության բացահայտումներ են լինում։ Բայց, պարզվում է, կեղծ էր նաեւ այս ինֆորմացիան, թեեւ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալ պաշտոնյայից դժվար էր այլ լրջության քայլ սպասել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: