ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական լիազորությունները

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական լիազորությունները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցույան պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի հայրենակիցներ,

Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝  «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․

Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ»,- գրել է Մանե Թանդիլյանը։

Նա նաև հայտնել է, որ իր ֆեյսբուքյան այս հաշիվը կապաակտիվանա։

  • Կիսվել: