Մանե Թանդիլյանը ողջունել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթը՝ հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արձագանքել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթին, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը։
«Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար ելույթը, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը: Միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ճնշումները Ադրբեջանի նկատմամբ՝ հասկանալով, որ պետք է դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին։ Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»,- գրել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել` խնդրելով Ռուբեն Վարդանյանին հրաժարվել հացադուլից։