կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Մամիջանյանը Բրյուսելում անդրադարձել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ nւժի կիրառման դեպքին

Մամիջանյանը Բրյուսելում անդրադարձել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ nւժի կիրառման դեպքին

Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և մի շարք այլ խնդիրների մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» խմբակcության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից։

«Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային:

Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:

Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»,-հայտնել է Մամիջանյանը:

  • Կիսվել: