կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մալաթիա-Սեբաստիայում ՍԱՏՄ ստուգայցի ընթացքում 1 խախտում է արձանագրվել

Մալաթիա-Սեբաստիայում ՍԱՏՄ ստուգայցի ընթացքում 1 խախտում է արձանագրվել

Դեկտեմբերի 8-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
 
May be an image of 1 հոգի, standing և սնունդը
 
Երևանի սննդի շղթայի 14 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն:
 
ՍԱՏՄ-ը հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
 
May be an image of 2 մարդ, people standing, սնունդ և ներսումը
 
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

  • Կիսվել: