հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մակունցը՝ ՔՊ ցուցակում գործարարներին ներառելու մասին

Մակունցը՝ ՔՊ ցուցակում գործարարներին ներառելու մասին

ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողից մինչև մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Իմ քայլի» նախընտրական ցուցակում հայտնված գործարարներ Խաչատուր Սուքիասյանին և Գուգեն Արսենյանին։

«Երբ նման անձինք, անկախ բիզնեսի չափերից, քաղաքականությամբ զբաղվելու հայտ են ներկայացնում, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ՝ ոչ թե արգելում է զբաղվել նրանց քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»,- ասաց Լիլիթ Մակունցը։ 

Մակունցը նշեց, որ այդ համատեղելիության սկզբունքի խախտման դեպքերի համար գոյություն ունեն էթիկայի և կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովներ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ այլ ուժերի ցուցակներում ևս ընդգրկված կլինեն տարբեր գործարարներ. «Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի, ոչ միայն  քաղաքական խոսք է, այլ նաև օրենքով սահմանված սկզբունք։ Մենք շարունակում ենք պնդել, որ այն գործարաները, որոնք քաղաքականությամբ զբաղվելու հայտ են ներկայացրել, չեն կարող դրանք համատեղել»։

  • Կիսվել: