շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մակունցը կարծում է, որ  ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն կարձագանքեն

Մակունցը կարծում է, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն կարձագանքեն

Հայաստանի իշխանությունները, ելնելով Հայաստանի անվտանգության շահերից, դիմել են ՀԱՊԿ և ՌԴ՝ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցման կապակցությամբ՝ աջակցություն ստանալու ակնկալիքով: Այդ մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հույս հայտնելով, որ դաշնակիցները կարձագանքեն:

Մակունցը հիշեցրեց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, և այդ հանդիպումներից մեկն էլ երեկ է եղել: Նա վստահեցրեց, որ իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են:

«Կոչ եմ անում՝ այն տրամադրությունները, որոնք, ցավոք, հանրության որոշ շրջանակում կան, չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել ՀՀ շահերը: Կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք»,- ասաց Մակունցը:

  • Կիսվել: