չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մակրոնը՝ Հայաստանի հետ կապված դիրքորոշման ամրապնդման մասին

Մակրոնը՝ Հայաստանի հետ կապված դիրքորոշման ամրապնդման մասին

2024 թվականին մենք անխոնջ կերպով ապահովելու ենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը և բախվելու ենք այն պարտականություններին, որոնք ընկած են մեր մեծ ազգի վրա: Այս մասին Ֆրանսիայի զինված ուժերին ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղ ես զերծ կմնամ մանրամասն թվարկելուց: Ես կարող էի նշել Բալկանները, Հայաստանը, որոնք մեր ուշադրության կենտրոնում են և բերում են մեր դիրքորոշման ուժեղացմանը և պատմական որոշումների կայացման՝ հատկապես Հայաստանի վերաբերյալ, որի մասին ես հենց նոր նշեցի»:

  • Կիսվել: