կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
«Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը». Ադրբեջանի ԱԳՆ

«Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հնչեցրած խոսքերին՝ նշելով, որ ՛՛Ֆրանսիայի նախագահը հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում, ինչն անընդունելի է՛՛:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե, իբր, ՛՛Մակրոնը նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը՛՛:

Հիշեցնենք, որ Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը վստահեցրել էր, որ Ֆրանսիան վճռական է Հայաստանին և Արցախին պաշտպանելու հարցում:

 

  • Կիսվել: