երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մակրոնի առաջ նստած Փաշինյանը դուրս գնաց. Մակրոնը զարմացավ, գնաց հետևից. Մուրադ Փափազյանը մանրամասներ է պատմում

Մակրոնի առաջ նստած Փաշինյանը դուրս գնաց. Մակրոնը զարմացավ, գնաց հետևից. Մուրադ Փափազյանը մանրամասներ է պատմում

Ես ազատ մարդ եմ, մեկը չի կարող նորից չթողնել իմ կարծիքը փոխանցել, բայց Հայաստանի ժողովուրդը պիտի ընդունի, որ կրկին ինձ արգելե՞ն Հայաստան մտնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանին՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ այս հայտարարություններից հետո իրեն կրկին կարգելեն մուտք գործել Հայաստան:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իր մուտքի արգելքի հարցը լուծվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջամտությամբ, նա պատասխանեց. «Ես դատի եմ տվել և դատը շահել եմ 2024-ի հունվարիին: 2024-ի փետրվարի 21-ին, երբ պանթեոնում Միսակ Մանուշյանի աճյունի հուղարկավորությունը տեղի ունեցավ, հետո Մակրոնը մեզ հրավիրեց ընթրիքի։ Մակրոնը ուզեց, որ ինքը, Փաշինյանը, ես և Արա Թորանյանը չորսով հանդիպենք: Բոլորի աջև տեղի ունեցավ այդ հանդիպումը: Մակրոնը ուզեց, որ ես դնեմ այդ հարցերը, որ պրոբլեմ ունի Փաշինյանի հետ: Ես կուզեի իմանալ՝ ինչու արգելեցիք մուտքս Հայաստան: Փաշինյանն ինձ պատասխանեց. «Չգիտե՞ս, ես քեզ արգելեցի մտնես Հայաստան, որովհետև իմ դեմ ցույց կազմակերպեցիր 2021-ի հունիսի 1-ին Փարիզում: Դա ասվեց Մակրոնի մոտ:

Ես հերքեցի անշուշտ, որովհետև իմ գործը չէ այդպիսի ցույցեր կազմակերպելը: Ինքը պնդեց, ես էլ ասացի. «Իմ ազատությունն է, եթե կազմակերպված լինեի, արգելված չէ Ֆրանսիայի մեջ ցույցեր կազմակերպել: Երբ որ դուք եկել եք իշխանության  ձեր հեղափոխությունով, դուք ցույցեր կազմակերպեցիք, գնացիք ռադիոտունը ջարդեցիք, ոչ մեկը ձեր դեմ դատ չբացեց: Բայց եթե դուք Ֆրանսիայի նախագահի առջև այդ անպատասխանատվությունը ունեք ասելու, որ ինձ արգելեցիք, որովհետև ցույց եմ կազմակերպել, կնշանակի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ:

Մակոնը զարմացավ և Փաշինյանը գնաց, թողեց խոսակցությունը, գնաց: Մակոնը իր հետևից գնաց, հետ եկավ և ասաց. «Ասացի, որ չի բողոքարկի, դու շահեցիր դատդ»: Երբ վերջացավ խոսակցությունը պիտի գնայի, Փաշինյանը դիմացս կանգնեց, ասաց՝ չեմ բողոքարկելու»:

  • Կիսվել: