ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հիմա որոշակի տեղեկություններ ենք ստանում, հետևում ենք վերջին բռնկման վերաբերյալ հաղորդագրություններին և պետք է ստուգենք դրանք՛՛,– ասել է նա։

Հաքը նաև հավելել է. ՛՛ՄԱԿ-ը կողմերին հորդորում է գործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք խուսափել էսկալացիայից, որը մենք տեսել ենք ավելի վաղ՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 15 զոհ, 12 գերի, վիրավորներ, կորցրած դիրքեր:
 

 

  • Կիսվել: