հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ երկարատև խախաղության հասնելու համար, լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դյուժարիկը, մասնավորապես, նշել է. ՛՛ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի կարողանան կայուն կարգավորման հասնել:

Նա նաև կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տարածաշրջանում բերում է խաղաղության, կայունության և բարգավաճման՛՛:

Գլխավոր քարտուղարը ողջունել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը և կոչ արել ՛՛բոլոր կողմերին շարունակել իրագործել հայտարարության դրույթները, ինչպես նաև միջազգային պարտավորվածությունները, մասնավորապես՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում՛՛:

  • Կիսվել: