երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները. Տարոն Սիմոնյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները. Տարոն Սիմոնյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ անդամ Տարոն Սիմոնյանը:

Անդրադառնալով Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցին՝ նա նշել է. ՛՛Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝

ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,

կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,

 կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,

 ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը՛՛:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցին, Սիմոնյանը նշել է, ո դատարանը բավարարել է  Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝

կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,

 ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը՛՛:

Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։

Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։

Դե ինչ։ Համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։

Հ․Գ․ Առաջնային է դառնում նույն Դատարանում Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը՛՛։

  • Կիսվել: