հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը (ուղիղ)

ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը (ուղիղ)

Մի քանի րոպեից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կսկսի քննարկումը՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները Լիբիայի հարցով խորհրդակցությունից հետո Ֆրանսիայի առաջարկով քննարկելու են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում (Հայաստան-Ադրբեջան): 

Նշենք, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ԱՀ նախկին պետնապարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրեց միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամներին ուղղված իրենց պահանջները՝ կապված Արցախի ապաշրջափակման հետ:

Հավելենք, որ Բեգլարյանը նշել էր՝ ՄԱԿ-ի գրասենյակից իրենց հավաստիացրել են, որ պահանջները կներկայացնեն Նյու-Յորքում իրենց կենտրոնակայան:

Հիշեցնենք, որ Արցախը դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ է. փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը միակն է, որ կապում է Արցախը Հայաստանի ու առհասարակ՝ աշխարհի հետ: Բացի այդ՝ Ադրբեջանը նաև դադարեցրել էր գազամատակարարումն Արցախի ամբողջ տարածքում, որը նախօրեին վերականգնվել է:

Թարմացում

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումը հետաձգվել է 30 րոպեով. այն կսկսվի 00:30-ին:

 

 

  • Կիսվել: