կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամները, մյուս անդամ երկրները կոչ են արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամները, մյուս անդամ երկրները կոչ են արել բացել Լաչինի միջանցքը

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է։

ԱԽ-ի հինգ մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ են արել բացել միջանցքը, շատերը հասցեագրված ապաշրջափակումներ են պահանջել Ադրբեջանից։

Այն դեպքում, երբ բոլորը կոչ են արել Ադրբեջանին բացել ճանապարհը, Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, որ փակ ճանապարհ ընդհանրապես չկա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ էր անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

  • Կիսվել: