Մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է COVID պացիենտների բուժման համար․ Նախարար
Այս պահին կորոնավիրուսով պացիենտների բուժման համար 18 բժշկական կազմակերպություններում ծավալված է 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, այս պահին ծառայում է COVID պացիենտների բուժման համար: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը։
«Աշնան հետ կապված՝ այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, ուստի առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է»,- շեշտեց նախարարը:
Նշենք, որ երեկ կատարված թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 906 դեպք, արձանագրվել է 16 մահ:



