շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մահացել է Շահեն Խաչատրյանը

Մահացել է Շահեն Խաչատրյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ընտանիքի անդամները։
 
Մեր տեղեկություններով` նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։
Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

  • Կիսվել: