երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մահացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Մուրադյանը

Մահացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Մուրադյանը

Կյանքից հեռացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Կարպովնա Մուրադյանը։ 

Բժշկուհու մահվան կապացությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

"Խորը ցավով տեղեկացա Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Կարպովնա Մուրադյանի անժամանակ մահվան մասին։

Լիդա Կարպովնային պատիվ եմ ունեցել ճանաչելու թե՛ որպես գործընկեր, երբ բժշկական կենտրոն էի ղեկավարում, թե՛ որպես առողջապահության նախարար, երբ բազմաթիվ կարևոր ծրագրեր էինք քննարկում նրա հետ։
Լիդա Կարպովնայի դերը հայկական սրտաբանության և հատկապես սրտային վիրաբուժության զարցացման մեջ անուրանալի է։ Նա գրեթե զրոյական մակարդակից երկար տարիներ ջանք չի խնայել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անձնակազմի և հատկապես ՀՀ ազգային հերոս Հրայր Հովակիմյանի հետ ստեղծելու և այնուհետև զարգացնելու այս ուղղությունները։
Լիդա Կարպովնայի թողած հետքը հայկական բժշկագիտության մեջ դեռ երկար տարիներ ուղղորդելու է բազմաթիվ երիտասարդ բժիշկների, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը այս կարևոր ոլորտում։
Ցավակցում եմ տիկին Մուրադյանի ընտանիքի անդամներին, բոլոր մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև Նորք Մարաշ ԲԿ ողջ անձմակազմին նրա անժամանակ կորստի կապակցությամբ։
Վառ հիշատակ մեր վառ գործընկերոջը…",- ասվում է թորոսյանի ուղերձում։

  • Կիսվել: