կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Արցախի հերոս, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ 

Տեղեկությունը հաստատեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ գեներալը տառապում էր մի շարք անբուժելի հիվանդություններով՝ շաքարային դիաբետ, օնկոլոգիա և այլն։
 
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կար հարուցված քրեական գործ։ Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

  • Կիսվել: