չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում և գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները. ԱԺ նախագահի ուղերձը

Հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում և գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները. ԱԺ նախագահի ուղերձը

Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարևորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասնելի է միայն հատուկ մասնագետներին։ Այդ մասին նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում՝ նվիրված Սահմանադրության օրվան:
 
«Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղիով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ և դիմակայելով անսպասելի արգելքների։ Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում և գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները։
 
Տարիներ առաջ մեր ժողովուրդը, ի թիվս այլ հիմնարար սկզբունքների, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հիմքում է դրել քաղաքացիական համերաշխությունը և համամարդկային արժեքներին հավատարմությունը:
 
Իհարկե, սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, և իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որ Սահմանադրությունն իրապես կարևորվի մեր քաղաքացիների կողմից, դառնա սեղանի գիրք՝ կոտրելով մտայնությունը, որ այն հասնելի է միայն հատուկ մասնագետներին։ Այս դեպքում թերևս ժողովրդավարությունն ավելի կմոտեցնենք մեզ՝ ստեղծելով քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ հասարակություն»,- նշված է ուղերձում։

  • Կիսվել: