ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մադնատները պատրաստ են վայր դնել Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ վայր են դնում նաև ԼՀԿ-ից Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը․ Մակունց

Մադնատները պատրաստ են վայր դնել Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ վայր են դնում նաև ԼՀԿ-ից Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը․ Մակունց

Իրենց մադնատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը․ սա է մեր դիրքորոշումը, սա է արդարարությունը և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Այսօր ունենք իրավիճակ, երբ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին: Էդմոն Մարուքյանը, եթե իրապես բռնության արժեքներին դեմ է, ինչպես կարող է այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանն իրեն ապտակել է, ԲՀԿ պատգամավորներից մեկը, ինչպես նաև մյուսները Սասուն Միքայելանին պահել ու հնարավորություն չէին տվել որևէ կերպ գործողություն անելու, Էդմոն Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու վտանգ չունի, հարձակվում և ոտքով հարվածում է, որից հետո հետևում է պատգամավորների կողմից միջամտություն»,-ասաց նա:

Մակունցն անհասկանալ համարեց, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտներ գեներացնողի դերում հանդես գալ։ Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես փորձում են պնդել, ի դեմս իր ղեկավարի՝ կոնֆլիկտ հրահրող կողմ է։

«Վերահաստատելով, որ կոնֆլիկտը ունի երկու կողմ, մենք գտնում ենք, որ այո, այս ամենը հարթելու համար և թույլ չտալու համար, որպեսզի հետագայում նման միջադեպեր չկրկնվեն, այնպիսի մթնոլորտի գեներացում, որը անում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, այս ամենը պետք է ունենա քաղաքական հետևանք, և դրա մասին հայտարարեց Սասուն Միքայելյանը»,-ասաց նա և հիշեցրեց, որ Սասուն Միքայելյանը ասաց, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը:


  • Կիսվել: