ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«ԱԳ նախարար Ասսելբորնը զրուցել է իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Լաչինի միջանցքն ու շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը, որն ազդել է 120,000 քաղաքացու վրա։ Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Բոլոր կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,- ասվում է ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է ստանձնի իր պարտականությունները եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը վերականգնելու համար։

  • Կիսվել: