շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լուսինե Սանոյանը` Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Սուրեն Ջանոյանը՝ տեղակալ

Լուսինե Սանոյանը` Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Սուրեն Ջանոյանը՝ տեղակալ

Լուսինե Սանոյանը դարձել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Սուրեն Ջանոյանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ: Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:

Լուսինե Սանոյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ:

Սուրեն Ջանոյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ:

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Գյումրի համայնքի արտահերթ նիստը։ Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը`

  • Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու
  • Համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու
  • 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու
  • Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի №56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու
  • Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2021 թվականի փետրվարի 9-ի N 10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու
  • Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
  • Գյումրի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու
  • Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու
  • Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։

Ավագանու օրակարգ ընդգրկված 9 հարցերից չհաստատվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագծերը։

2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:

2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:

  • Կիսվել: