ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավ է անցկացրել Տավուշի մարզում

«Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավ է անցկացրել Տավուշի մարզում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Տավուշի մարզի Այրում քաղաքում:

Այս մասին տեսանյութ է հրապարակվել կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում:

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ պնդում է արել, թե իրենց կուսակցությունը միակն է, որի ընտրական ցուցակի առաջին տասնյակում Տավուշի մարզից թեկնածու կա։

«Տավուշի ժողովուրդը Ազգային ժողովում պետք է ունենա իր պատգամավորին»,-ասաց նա, հորդորելով տավուշցիներին ընտրել իրենց հող ու ջրից մեկին ու հենց նրանից էլ պահանջել խնդիրների բարձրաձայնում։

«Դուք եք որոշողը։ Կուսակցությունների կողմից իրական հարգանքը տվյալ տարածքի նկատմամբ արձանագրվում է ցուցակում ներգրավված մարդու տեղով, այլ տարբերակ չկա»,-հավելեց նա։

 

  • Կիսվել: