չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են դաշնակիցներ լինել

Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են դաշնակիցներ լինել

Մոսկվան և Վաշինգտոնը կարող են դաշնակիցներ լինել, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Դա միանգամայն հնարավոր է: Կյանքում անհնարին ոչինչ չկա: Ռուսաստանը միշտ կլինի ձեր դաշնակիցը, ի վերջո, նա ռազմական առումով ամենահզոր պետությունն է», - ասել է նա՝ պատասխանելով ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի համապատասխան հարցին:

«Որպեսզի մոլորակը լինի հավասարակշռության մեջ, որպեսզի անհասկանալի պատերազմներ չլինեն, ինչպես Մերձավոր Արևելքում կամ Ուկրաինայում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի այս միությունը հնարավոր է և շատ կարևոր», - շարունակել է նա:

Բելառուսի նախագահը նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները մեծապես կշահեն միմյանց հետ լավ հարաբերություններից։

  • Կիսվել: