կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, հայտնում է  Ria.ru-ն։

«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որը «բելառուս գործընկերների հետ կմշակի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» (չակերտները՝ խմբ.) շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը»։

  • Կիսվել: