երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոս Անջելեսում հայերը փողոց են փակել եւ շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան

Լոս Անջելեսում հայերը փողոց են փակել եւ շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան

Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում հայերը անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում: Նրանք փողոց են փակել եւ շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան:

Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Արցախի կյանքի ճանապարհը: Նրանք կոչ են անում կանգնեցնել ցեղասպանությունը: 

Նշենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:

 

  • Կիսվել: