երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին՝ ոգեկոչելու ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է Mirror Spectator-ը։

Լոս Անջելեսի հինգերորդ շրջանի վերահսկիչ Քեթրին Բարգերը երկու միջնորդություն է ներկայացրել ապրիլի 9-ին կայացած վերահսկիչների խորհրդի նիստում, որոնցից առաջինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր։ Այս միջնորդությունը համահեղինակվել է Առաջին շրջանի վերահսկիչ Հիլդա Սոլիսի կողմից:

Երկորրդ միջնորդությամբ Բարգերն առաջարկել է ապրիլը հռչակել Հայոց պատմության ամիս՝ ընդգծելով հարուստ մշակութային ժառանգությունն ու հայ համայնքի ներդրումը:

Երկու միջնորդություններն ընդունվել են միաձայն:

  • Կիսվել: